25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Հացին կակա ասելու» մասին լացը: Աննորմալ գներ

Վիճակագրական կոմիտեի՝ «Սպառողական գների ինդեքսը 2019 թ․-ի հունվար-մայիսին» հրապարակման մեջ արձանագրվել է, որ գնաճը նախոդ տարվա նույն ժամնակահատվածի համեմատ կազմել է 2,8 տոկոս: ԿԲ նախագահի լավատեսությունը, թե գնաճը շուկայում թույլատրելիի սահմաններում է,իրավիճակը չի փրկում:

 Սննդամթերքը եւ ոչ ալկոհոլային խմիքչները էապես թանկացել են՝ 5,3 տոկոսով,  ծխախոտը եւ ալկոհոլային խմիչքները՝ 4,5 տոկոսով։ 

 Կտրուկ գնաճ է գրանցվել բանջարեղենի ապրանքախմբում՝ 22 տոկոս նախորդ տարվա մայիսի համեմատ։ Մրգի գնաճը 3,2 տոկոս է։ Կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում գներն աճել են 3,5 տոկոսով:

 Ռեկորդ է սահմանել ձվի արժեքը. անցյալ տարվա մայիսի համեմատ 26,9 տոկոս։ Մսամթերքի գնաճը կազմել է 2,4 տոկոս։

Մասնագետները նկատում են, որ անցյալ տարվա գարնանը մսի ավելացված արժեքի հարկի դաշտ անցնելու պահանջը կտրուկ թանկացրեց միսը, ինչը հարվածեց գնորդի գրպանին եւ տեղական արտադրողին՝ հնարավորություններ ստեղծելով դրսից՝ հատկապես բելառուսական արտադրանքի հայկական շուկայում ամրապնդվելու համար:

Արդյունքում պաշտոնական վիճակագրությամբ այս կիսամյակում Հայաստանում մսամթերքի արտադրության ծավալները նվազել են մոտ 5 տոկոսով։

Փորձագետները համոզված են, որ կառավարության  նախաձեռնած հարկային բարեփոխումների արդյունքում եկամտային հարկի սահմանմամբ, որի դեպքում շատ բարձր եկամուտ ունեցողները վճարելու են 23 տոկոս եկամտային հարկ, բարձրացնելու է գնաճը։

Հիշեցնենք, մինչ այս բարձր եկամուտ ունեցողները ավելի բարձր եկամտային հարկ են վճարում՝ 28 տոկոս եւ 36 տոկոս։ Ստացվում է կառավարությունը հետեւողականորեն գնում է նրան, որ հարուստներն ավելի հարստանան, աղքատներն՝ ավելի աղքատանան:

Նիկոլ Փաշինյանին պետք է հիշեցնել ԱԺ ամբիոնից իր հուզական ելույթները «հացին կակա» ասելու մասին: Գուցե վարչապետը մի հեքիաթ էլ այս մասին գրի: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ