23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ, ինչ-որ ժամանակ նրանք թռչել են նույնիսկ. Գարիկ Սարգսյան

Կոկորդիլոսաբուծարանը դեռ չի բացվել, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

«Գործընթացը ընթացքի մեջ է, կարող եք ներդրողին հարցեր ուղղել, մենք պայմանավորվածություն ունենք՝ ամեն ինչ անելու ենք, որպեսզի չխոչընդոտենք, որ ներդրումն անպայման լինի», – ասաց նա։

Գարիկ Սարգսյանը վստահեցրեց ՝ ներդրողը չի փոշմանել, ընդհակառակը, ավելի պատրաստակամ է դարձել։

«Ես սնահավատ չեմ, բայց աչք տվող այդ ծրագրին կարող է լինել՝ բնապահպանական ինչ-որ խնդիր բարձրացնողները», – ասաց նա։

Դիտարկմանը՝ ինչու՞ է գործընթացը ձգձգվում, մարզպետն արձագանքեց, որ ընթացակարգեր կան, որոնք պետք է անցնել։

Գարիկ Սարգսյանն ասաց, թե կոկորդիլոսի թեմայի հետ կապված իր խոսքերը սխալ են մեկնաբանվում։

«Դուք փորձում եք այնպես մեկնաբանել, թե մենք չենք կարողանում տարանջատել թռչնի ձուն այլ կենդանու ձվից, իմ խոսքի մեջ եղել է հետևյալը՝  քանի որ մենք չունենք մաքսային կոդ, որով ներմուծվում է  ցանկացած ապրանք Հայաստան, այսինքն՝ չունենք մաքսային կոդ կոկորդիլոսի ձվի մասով, դա ներմուծվում է թռչնի ձվի անվան տակ, բայց կոկորդիլոսի ձու է, սա է եղել ամբողջ պատմությունը», – ասաց Արարատի մարզպետը։ 

Գարիկ Սարգսյանն ընդգծեց՝ եղել է հարց, թե կոկորդիլոսները կենդանդիների ո՞ր խմբին են ավելի շատ պատկանում։

«Հիմա ես ավելի շատ կենսաբան ու կենդանիների ուսումնասիրման մասնագետ եմ դարձել։ Կոկորդիլոսն իր ամբողջ կազմվածքով, օրգանիզմով, օրգան-համակարգով մոտ է թռչուններին, կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ, այսինքն ինչ-որ ժամանակ նրանք թռչել են նույնիսկ», – ասաց Գարիկ Սարգսյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ