20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սասուն Միքայելյանի հարցը քննարկելու են ՔՊ-ում: Ինչո՞ւ է «ձեռքերը լվացել». Փաստ

Աբովյանի ընտրություններից հետո Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը «Աբովյանի քաղաքապետի ընտրություններում որևէ աջակցություն մեր թեկնածուին չի ցուցաբերել»:

Հայտարարությունն ինքնին ուշագրավ է: Թերթի տեղեկություններով, այս հարցը մարզպետը բարձրացրել է նաև վարչապետի մոտ՝ իր մտահոգությունները հայտնելով Միքայելյանի նման պահվածքի առումով: Նույն աղբյուրների պնդմամբ, Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ Սասուն Միքայելյանի՝ «ձեռքերը լվանալու» պահվածքը առաջիկայում քննարկման առարկա կդառնա նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում:

Տեղեկությունները ճշտելու նպատակով դիմել ենք Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման խորհրդատու Նունե Այլանջյանին: Վերջինս նշեց, որ վարչապետն ու մարզպետը չեն քննարկել այդ հարցը, իսկ ահա ՔՊ-ում քննարկում լինելու է, սակայն ժամկետների առումով դեռևս հստակություն չկա:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ