12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Վեթթինգը ձախողվո՞ւմ է: Նոր գաղափար առաջ կքաշվի. Փաստ

Անցումային արդարադատության կազմակերպման գործընթացը, կարծես, թեւակոխում է նոր փուլ։ Թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանական վերնախավի հանձնարարականով օրերս անցումային արդարադատության «հոգեւոր հայրեր» Վահե Գրիգորյանը եւ Նիկոլայ Բաղդասարյանը անհատական հանդիպում կունենան ոլորտի միջազգային փորձագետ Ռուբեն Կարանզայի հետ։

Ըստ թերթի աղբյուրների, նախատեսվում է Կարանզային ներկայացնել նախավեթթինգային որոշակի փաստական տվյալներ, ըստ որոնց՝ դատավորների մասով այդքան էլ շատ «դոսյեներ» չկան: Ըստ այդմ, չի բացառվում, որ քննարկվի ՀՀ դատաիրավական ոլորտի բարելավման նոր գաղափար, որի մասին դեռեւս իշխանական շրջանակները չեն բարձրաձայնում։

Ի դեպ, թերթին բավականին ուշագրավ տեղեկություններ են հասել, որ իշխանություններին սատարող հ/կ սեկտորի որոշ ակտիվ իրավապաշտպաններ եւ փորձագետներ լծված են այս խնդրի հետ կապված թեզերը տարբեր ձեւաչափերով հանրության շրջանում ակտիվորեն շրջանառելու գործին

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ