16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Վարչապետի հրահանգները հունից հանել են իրավապահներին. Իրատես

Նիկոլ Փաշինյանի հրահանգները սկսել են հունից հանել իրավապահներին։ Հատկապես ԱԱԾ աշխատակիցները խիստ զայրացած են, որ ցանկացած առիթով Փաշինյանն իրենց է հրահանգում այս կամ այն երևույթի դեմ պայքարել, հաշվի չառնելով` դա իրենց գործառու՞յթն է, թե՞ ոչ։ «Լրիվ «օբեխեես» են մեզ դարձրել»,- դժգոհել են անվտանգության աշխատակիցները, հավելելով, որ իրենցից ոչինչ կախված չէ, ինչ հրահանգում են, պարտավոր են անել։

Հիմա էլ սևազգեստ խմբերի դեմ պիտի պայքարեն` բոլոր գործերը մի կողմ թողած։ Փաստորեն, ըստ Փաշինյանի, սևազգեստ մարդիկ ազգային անվտանգությանը սպառնացող այնքան մեծ վտանգ են ներկայացնում, որ առաջնահերթ պետք է նրանցով զբաղվել

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ