23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Փայտով վառարանները օրակարգում. Առավոտ

Գազի գնի թանկացման շուրջ քաղաքացիների անհանգստությունները գնալով ավելանում են. ոմանք մտադիր են նույնիսկ փայտի վառարանները պատրաստել` ձմռան ծախսերի տակից դուրս գալու համար:

Կամո Վարդանյանը, որն ապրում է Քանաքեռ թաղամասում, “Առավոտի” հետ զրույցում ասել է, որ հաշվարկել է ու պարզել, որ բնակարանը փայտով ջեռուցելը մի քանի անգամ էժան է նստելու, հատկապես, եթե փայտը այս սեզոնին գնես: Քաղաքացու ներկայացմամբ` 70 հազար դրամի փայտ գնելու դեպքում ինքն իր բնակարանը կարող է ջեռուցել 3-4 ամիս, մինչդեռ ցուրտ եղանակին ամսական 50-60 հազար դրամի գազ է վառել:

“Թանկանալա դեպքում այդ 50-60 հազարը գրեթե կրկնապատկվելու է, եւ եթե շատերս հրաժարվեցինք էլեկտրաէներգիայով ջեռուցումից` գերադասելով գազը, քանի որ էժան էր, ապա գազի թանկացման պայմաններում բոլորովին ձեռնտու չէ վառելիքի այդ տեսակը նույնպես: Քաղաքակիրթ աշխարհն առաջ է գնում, մենք` հետ: Մութ ու ցուրտ տարիներից մնացած վառարանները պատրաստել ենք”: Թե որքանով կբարձրանա գազի սակագինը` առայժմ ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չկա:

“Առավոտի” հարցին ի պատասխան` էներգետիկայի նախարարության մամուլի բաժնից պատասխանել են, որ ռուսական կողմի հետ բանակցություններն ընթացքի մեջ են, եւ դեռեւս վերջնական որոշման չեն եկել. “Կորոշվի` կտեղեկացնենք”: Ոչ պաշտոնական տեղեկություններով` Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը այս տարվա հոկտեմբերի 1-ից բարձրանալու է` 1000 խմ-ի դիմաց մոտ $100-ով: Այսինքն՝ ներկայիս 180-ի փոխարեն կդառնա 280 դոլար: Ըստ որոշ լուրերի` 2013 թվականի հունվարի մեկից էլ 1000 խմ-ի դիմաց կվճարենք $320:

Լուսանկարը` hetq.am-ի

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ