23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գեթ մեկ շիշ ջուր չգնել․ Դիանա Գասպարյանը կոչ է անում բոյկոտել Մանվել Գրիգորյանի վարձակալած սրճարանը

Էջմիածնի քաղաքապետարանը Մանվել Գրիգորյանի սրճարանի վարձակալության պայմանագիրը ոչ միայն չի երկարաձգել, այլեւ քայլեր է ձեռնարկում այն ժամանակից շուտ լուծելու ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ արձագանքելով այն քննադատությանը, թե քաղաքապետարանը երկարաձգել է այդ սրճարանի վարձակալության պայմանգիրը ևս 30 տարով։

Նա ներկայացրեց խնդրի նախապատմությունը․ «Քաղաքապետարանի դիմացի տարածքը սրճարան կազմակերպելու եւ կառուցելու համար Մանվել Գրիոգրյանի մերձավորներին, բայց բոլորս գիտենք, որ այդ ամենի հետեւում հենց նա է կագնած, տրվել էր վարձակալության 2003 թվականին՝ 25 տարով, այսինքն՝ մինչեւ 2028 թվականը, տարեկան մոտ 23 հազար դրամ վարձավճարով»։

Ըստ Գասպարյանի՝ պայմանագիրը հնարավոր չէ ժամկետից վաղ լուծել, եւ քաղաքապետարանը հնարավորություն ունի միայն փոփոխել վարձավճարի չափը, եւ եթե վարձակալը անհամաձայնություն հայտնի, ապա այդ դեպքում՝ միակողմանի լուծել պայմանագիրը։ Այդ նպատակով Էջմիածնի քաղաքապետարանը որոշել է սահմանել նոր վարձավճար՝ տարեկան մոտ 7 միլիոն դրամ, եւ այս մասին արդեն ծանուցվել են սրճարանի վարձակալները։

Դիանա Գասպարյանը հույս հայտնեց, որ այդքան գումար վարձակալները չեն համաձայնի վճարել, եւ իրենք պայմանագիրը կլուծեն, իսկ մինչ այդ՝ կոչ արեց բոյկոտել այդ սրճարանի աշխատանքը․ «Ես ցանկանում եմ մեր համաքաղաքացիներին կոչ անել, հորդորել բոյկոտել այդ սրճարանի աշխատանքը, որեւէ դեպքում՝ անգամ ամառվա ամենաշոգ եղանակին ծարավ լինելու դեպքում, գեթ մեկ շիշ ջուր չգնել այդ սրճարանից, որպեսզի սրճարանը որեւէ եկամուտ չապահովի»,- ասաց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ