07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ավակովի “ականջները քաշելու” այս ուղերձները նման է քամու դեմ փչելուն կամ մանկապարտեզի խաղի…

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքում գրառել է.

“Հասարակական միավորումների և կրոնական կազմակերպությունների հարցերով ՌԴ Պետդումայի կոմիտեի նախագահ Յարոսլավ Նիլովը պաշտոնական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրասին, ինչպես նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին` խնդրելով դադարեցնել Ուկրաինայում “արյունոտ գինարբուքը”: Եվ գիտեք ինչպե՞ս … Այս  “խելացի” պատգամավորը կարծում է, որ ուղերձների հասցեատերերը “կդաստիարակեն” Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին, քանի որ նա հայկական արմատներ ունի: 

Հետաքրքիր է ինչքան միամիտ ու պարզունակ պետք է լինես, որպեսզի հավատաս որ իր երկրից, իր արմատներից կտրված պաշտոնյան, քաղաքական գործիչը, որը հավանաբար Հայաստանի տեղն էլ անգամ չգիտի, կարող է հաշվի առնել այդ ուղերձները և նրա սրտում կարող է կարեկցանք առաջանալ: 
Ավակովի “ականջները քաշելու”  այս ուղերձները նման է քամու դեմ փչելուն կամ մանկապարտեզի խաղի…Եվ նման խելքի տեր մարդիկ պատգամավոր և դումայի կոմիտեի նախագահ են դառնում…”,-գրել է Մելքոնյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ