16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Շարմազանովի նկատողությունն՝ ընդդիմությանը

Ազգային ժողովում ՛՛Էներգետիկայի մասին՛՛ օրենքի քննարկման ժամանակ, երբ ելույթով պիտի հանդես գար ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները հավաքվել էին ու ինչ-որ բան էին քննարկում: 

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դիմելով նրանց՝ ասաց. ՛՛Ներեղություն, պարո՛ն Մանուկյանը, բայց հարգելի գործընկերներ, եկեք, գոնե ձեր գործընկերոջը լսենք՛՛:

Նախագծին անդրադառնալով՝ Մանուկյանը նախ նշեց, որ էլեկտրաէներգիայի սակագինը չափազանց և չհիմնավորված բարձր է: ՛՛Քսանչորս դրամանոց հոսանքը ՀԷՑ-ն առնում է, երեսունով վաճառում, ինչի՞, որ իր աշխատողի աշխատավարձը բարձրացնի՞: ՀԷՑ-ն ուզում են սնանկացնեն ու տան Գազպրոմին, որքանով է դա հավաստի, չգիտեմ, բայց սպառողն առավել ևս կընկնի սակագների էն պրեսսինգի տակ, որ գնալով ավելանում է՛՛,-ասաց նա՝ հավելելով, որ այստեղ էկոլոգիական, անգամ քաղաքացու խնդիրն է ստվերվում: Մանուկյանի խոսքով՝ Հայաստանը մինչ այսօր չունի էկոլոգիական նորմատիվ պահպանիչ ակտեր: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ