Շատ լավ տեսնում ենք, թե որ անձի հետ է փոխկապակցված
”Հաշվապահական հաշվառման մասին” օրենքի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ երբ որ այս նախագիծը բերվում էր, պարտադիր աուդիտի հիմնական մեխը, հիմնական մոտիվացիան այն էր, որ ապահովելու է թափանցիկություն, սակայն արյդունքում ունեցանք այն, որ մարդիկ, տնտեսվարողները միլիոնավոր դրամներ են վճարում մի թղթի համար, որը որևէ իրավական ուժ չունի: ”Երբ որ նայում ենք այն կազմակերպությունները, որոնք ստացան աուդիտի լիցենզիա, շատ լավ տեսնում ենք, թե որ անձի հետ է փոխկապակցված”,-նշեց նա:
Ըստ Զոհրաբյանի՝ պարտադիր աուդիտն իրեն չարդարացրեց: ՛՛Վերցնել մի որևէ թուղթ և այնուհետև ասել՝ գիտեք՝ ես իմ գրածի համար որևէ պատասխանատվություն չեմ կրում, դա աբսուրդ է: Այո գաղափարը ինքին լավն էր, բայց քանի որ մենք տեսանք, թե այն ինչի վերածվեց, տեսանք, թե շատ արագ ում համար ինչի համար, որ կազմակերպությունները հանկարծ դարձան այդ աուդիտորական իրավունք ստացողներ, բոլորիս համար էլ պարզ էր այդ ինստիտուտի իրական նպատակը՛՛:
՛՛ ԲՀԿ-ն քննարկել է այսօր խմբակցությունում, մենք գտնում ենք, որ պարտադիր աուդիտը պետք է հանվի և նաև քննարկում ենք, պատրաստում ենք օրենքի նախագիծ, և կքննարկենք նաև քառյակի մեր գործընկերների, նաև այն բոլոր քաղաքական ուժերի հետ, ովքեր կցանկանան, որպեսզի ներառվի իրական իրավական լուրջ պատասխանատվություն ենթադրող աուդիտի մեխանիզմ՛՛: