17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ուսուցչուհին քացով խփել է աշակերտին. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով, դպրոցներում աղմկահարույց պատմությունները չեն դադարում կրկնվել: Այս անգամ իրավիճակը թեժացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 91 դպրոցում, որտեղ աշակերտի ծնողը ուսուցիչների հետ վեճերից հետո, որոշել է տեղափոխել երեխային այլ դպրոց: Դպրոցի տնօրինությունն էլ իր հերթին է դժգոհում, թե հոգնել է ծնողի բողոքներից ու այդ քաշքշուկից:

Ինչպես թերթին հայտնեց աշակերտի մայրը, մի քանի շաբաթ առաջ, 6-րդ դասարանի ռուսերենի ուսուցչուհին ոտքով հարվածել է իր երեխային. “Ռուսերենի ուսուցիչ տիկին Էդուարդովնան, երեխայի ոտքը մի քիչ իր նստատեղից այն կողմ է եղել, քացով հարվածել է ծնկից ներքև, թե՝ ոտքդ քաշի սեղանի մեջ”:

Իսկ երբ Սարգիսը մի քանի օր առողջական խնդիրների պատճառով չէր հաճախում դպրոց, և առողջանալուց հետո հենց գնաց, դասարանի դասղեկ Նունե Լալայանը, բոլոր աշակերտների ներկայությամբ հայտարարեց. “Դու երես ունես, որ եկել ես”: Ապա դասընկերների ներկայությամբ բղավեց, թե սրան “շան տեղ չդնեք”:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ