01 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

Անմեղսունակությու՞ն, թե՞ ծրագրված գործողություն. Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Մշտապես վիճել եմ այն մարդկանց հետ, ովքեր պնդել են, որ «թավշյա հեղափոխությունը» թուրք–ադրբեջանական անուղղակի աջակցությամբ նախագիծ է։

Իշխանափոխությունը հանրային պահանջ էր, և այն տեղի ունեցավ։ Այլ հարց է, որ նոր իշխանավորների դատարկության, քաղաքականապես անմեղսունակության ու էկլեկտիկության արդյունքում շահում են մեր թշնամիները։ Շահում են «ժողովրդի վարչապետի» գործուն միջամտությամբ։

Ես կարծում եմ, որ այդպես ստացվում է, իսկ ընդդիմախոսներս համոզված են, որ այս ամենը թուրք-ադրբեջանական ծրագրված գործողություն է։ Քանի գնում՝ ընդդիմախոսներիս հակաճառելու փաստարկներս սպառվում են»։

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ