«Արսենալի» երկրպագուները Ալիեւից կառնեն Մխիթարյանի վրեժը
Լոնդոնի «Արսենալի» երկրպագուները որոշել են Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին ներկայանալ Հենրիխ Մխիթարյանի դիմակներով՝ այսպիսով իրենց բողոքի ձայնը բարձրացնելով ադրբեջանական իշխանությունների գործողությունների դեմ:
CanonCrested երկրպագուների խումբը հայտարարել է, որ դիմակները կբաժանվեն 6 հազար երկրպագուներին, ովքեր հանդիպման 7-րդ և 77-րդ րոպեներին կցուցադրեն դրանք:
Հիշեցնենք,, Մխիթարյանը կարող է ադրբեջանական իշխանությունների առաջացրած խնդիրների պատճառով չմեկնել Բաքու: Բաքուն արգելել է ՀՀ քաղաքացիություն ունեցող երկրպագուների մուտքը երկրի տարածք: