6 դոլարի համար կինը զրկվել է իր տնից
Փենսիլվանիայի բնակչուհի Աիլին Բատտիստին իր տան պետական վարձերը մուծել է սահմանված օրվանից ընդամենը 6 օր անց, սակայն այդ 6 օրն էլ բավական է եղել` նրան սեփական տանից զրկելու համար:
6 օրվա ընթացքում 6 դոլարի պարտք է կուտակվել, ինչի մասին կինը չի իմացել: Ապա այդ գումարը մի քանի տարում մեծացել է, ինչի հետեւանքով կնոջը զրկել են իր տնից:
Նրա փաստաբանը հավատացրել է, որ կինը համապատասխան ծանուցում չի ստացել պարտք ունենալու մասին:
Փաստաբանը նշել է նաեւ, որ իր պրակտիկայում առաջին անգամ է հանդիպել դեպքի, որ նման չնչին գումարի պատճառով մարդ զրկի տնից: