Մարդիկ տարբեր են, պարզապես մի խաբեք ինքներդ ձեզ. Ագուտինը` Կոնչիտա Վուրստի մասին
Ռուս հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինը անդրադարձել է “Եվրատեսիլ 2014”-ի հաղթող Կոնչիտա Վուրստին:
“Նայեցի հաղթող Կոնչիտա Վուրստի համարը: Երգում է Կոնչիտան ուժեղ, պրոֆեսիոնալ, գեղեցիկ: Կանացի շատ բարձր նոտաներ ցույց չի տալիս, դա բնական է, նա լրիվ կին չէ, ինչպես ես հասկանում եմ, նա լավ է երգում, երգն էլ լավն էր:
Բայց անկեղծ կլինեմ, ինձ համար տհաճ էր: Ոչ, իրոք անկեղծ լինեմ, ինձ համար զզվելի էր: Մտածում եմ, շատերը, ովքեր նրան ձայն են տվել, իրենց մի տեսակ են զգացել: Մարդիկ վախենում են ոչ ցիվիլ, հոմոֆոբ երեւալ եւ փորձում են ժամանակի հետ քայլել…
Սակայն մշակույթի մեջ ամեն ինչ հեշտ է` կամ դուր է գալիս, կամ ոչ: Պարզապես փորձեք պատկերացնել, գնացել եք Կոնչիտայի համերգին, նրան ծաղիկներ եք նվիրում, եւ նա ձեզ համբուրում է` ի նշան շնորհակալության: Վստահ եմ` շատերին դուր կգա, ոմանց` ոչ: Մարդիկ տարբեր են, պարզապես մի խաբեք ինքներդ ձեզ: Ամեն դեպքում նա պատմության մեջ որոշակի հետք թողեց”,- ասել է Ագուտինը: