11 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ի խորհրդակցությունները ‘7 ու կեսն’-ն են հիշեցրել

Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որտեղ ԲՀԿ-ի մյուս քաղաքական ուժերի հետ տարվող խորհրդակցությունները նա համեմատել է հայտնի ‘7.5’ հումորային ներկայացման այն հատվածի հետ, որտեղ պատկերված է ԲՀկ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

‘Լսի՛ր, Հայաստան, այս քաղաքական գործիչների մեծամասնությունը, որոնք մշտապես փորձում են փայլատակել իրենց ինտելեկտով, խորիմացությամբ, գիտելիքներով, ընդամենը նույն հայկական միջավայրի այլ արտացոլանքն են, նույն գռեհիկ ‘քուչա-ապերոյական’ մակարդակի ‘ինծիլիգենտիկ’ տեսակը՝ նույն հարաբերություններով, նույն արժեհամակարգով… Նրանցից էլ է խաշլամայի, խաշի ու քյաբաբի հոտ գալիս… Ինչեւէ, ԲՀԿ-ի հետ որոշակի քաղաքական ուժերի ռեւերանսները, ‘քսմսվելն’ ինձ հիշեցնում են հայտնի ‘7,5’-ի՝ Գագիկ Ծառուկյանի տան, նրա հետ հարցազրույցի տեսարանը: Այդ քաղաքական ուժերը կնմանվեն կամ արդեն նմանվում են ներկայացման այն հայտնի կենդանիներին՝ սարդին, առյուծներին, մյուսներին՝ կապված շղթայով կամ առանց շղթայի…

Տհաճ, շատ տհաճ տեսարան է…
Ես հիշում եմ, նույնիսկ շատ լավ եմ հիշում այն կարգախոսերը, վանկարկումները, հայհոյանքները, որ հնչում էին Ծառուկյանի եւ Օսկանյանի հասցեին հանրահավաքների, երթերի, պիկետների ժամանակ: Չէ՛, ճիշտ որ քաղաքականությունը աշխարհի հին մասնագիտություններից է…
Ո՞ւր մնացին այն կոչերը, որ դուք պայքարում եք ժողովրդի համար, այլ ոչ թե ձգտում եք իշխանության: Պարզից էլ պարզ է, դուք վերջին հաշվով թքած ունեք ժողովրդի վրա, ձեր նախկինում ասածների վրա, ձեր նպատակը կերակրատաշտին մոտենալն է կամ իշխանությունը վերցնելը ինչ գնով էլ լինի…
Իսկ ժողովո՞ւրդը: Դե ժողովուրդը, մենք՝ հայերս, սովորել ենք “քցվել’ կամ ‘քցել’, դա արդեն մեզանում ազգային առանձնահատկություն է դառնում…
Ո՛ղջ եղեք, քցվածներ…’,-գրել է Մելքոնյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ