15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արծվիկ Մինասյանը չբացառեց հետագա իրավական զարգացումը

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը չի փոշմանել  DIY ակումբի պայթեցման միջադեպի եւ ակումբի տնօրեն Ծոմակի` Արմինե Օգանեզովայի վերաբերյալ իր արտահայտած կարծիքի համար, անգամ եթե իր արտահայտած կարծիքը ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննարկման նյութ է դառնալու:

“Իհարկե, ես  չէի կարող փոշմանել եւ չեմ էլ պատրաստվում փոշմանել, եթե սխալ հասկացվածություն կա, դա այն մարդկանց  խնդիրն է, ովքեր չեն էլ հասկացել իմ գործողությունների տրամաբանությունն ու  իրավաչափ լինելը: Մյուս կողմից ես չեմ ուզում  այս հարցի մասին խոսել, որովհետեւ դրանով գովազդում ենք այն անձանց եւ կազմակերպություններին, որոնք զբաղված են, այո, հենց հակապետական, հակաիրավական վարքագծով”,- Henaran.am-ին ասել է Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ PINK Armenia /Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք/ ՀԿ-ն DIY –ի հետ կապված միջադեպի եւ Ծոմակի վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եւ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի արտահայտած կարծիքների մասին դիմում –բողոք է ներկայացրել ԱԺ էթիկայի հանձնաժողովին:

Ի դեպ, Արծվիկ Մինասյանն ինքն էլ հիշյալ հանձանժողովի անդամ է: ՀՅԴ-ական պատգամավորը Henaran.am-ին ասաց, որ դիմում-բողոքի հրապարակումից հետո  հասարակությունը կտեսնի բազմաթիվ վիրավորական արտահայտություններ իր եւ Շարմազանովի հասցեին: “Դրանք կարող են հիմք հանդիսանալ առանձին իրավական վարույթ հարուցելու արդեն մեր կողմից”,-նկատեց Արծվիկ Մինասյանը` չբացառելով իրավական զարգացման հնարավորությունը:

Միեւնույն ժամանակ, Արծվիկ Մինասյանը նշեց, որ չի ցանկանում ժամանակից շուտ կարծիք արտահայտել եւ խոսել հնարավոր գործողությունների մասին` մինչեւ ԱԺ էթիկայի հանձնաժողովի  որոշումը:

“Մի բան հստակ է, թե Շարմազանովի,  թե իմ արտահայտած տեսակետներում եւ գործողություններում չկա որեւէ հակաիրավական բան, ես դա պնդում եմ”,- Henaran.am-ին ասաց ՀՅԴ-ական պատգամավորը:

Նշենք, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովը կամ դիմում- բողոքը պետք է վարույթ ընդունի, կամ մերժի: Դիմումը վարույթ ընդունելուց հետո ուսումնասիրի այն եւ որոշում կայացնի, թե արդյոք  պատգամավորները խախտել են էթիկայի կանոնները:

Նշենք, որ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի որոշումը իրավական հետեւանք  ունենալ չի կարող: Այն  կարող է ունենալ միայն բարոյական ազդեցություն պատգամավորների եւ հասարակության համար:

Ի դեպ, Արծվիկ  Մինասյանը մեր միջոցով դիմեց ԶԼՄ- ներին հետեւյալ կոչով.”Մի գովազդեք հակահասարակական, հակասոցիալական մի բան, որն ուզում են այն անձինք եւ կազմակերպությունները, որոնք  դրանով լրացուցիչ ֆինանսական միջոցներ հայթայթելու եւ անհարկի հեղինակություն ձեռք բերելու նպատակ են հետապնդում”:

Հավելենք, որ DIY –ի պայթեցմանը հաջորդած աղմուկի շրջանում Արծվիկ Մինասյանը լրատվամիջոցներին ասել էր, որ “Ծոմակի տեսակը ոչնչացնում է հայ հասարակությանը”, իսկ Էդուարդ Շարմազանովը համասեռամոլներին “հասարակությունն այլասերող” էր անվանել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ