10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Ա-զա-տու-թյուն. Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին /տեսանյութեր/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Դավիթ Գրիգորյանի, րոպեներ առաջ մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Առաջին նիստը նվիրված է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցին։ Դահլիճում ներկաները ծափողջյուններով եւ ազատություն վանկարկումներով դիմավորեցին երկրորդ նախագահին: Դատական նիստը 10 րոպեով ընդմիջվեց մինչ դատախազի ներկայանալը: 

Քիչ առաջ դատական նիստը վերսկսվեց: Նկատենք, որ նիստի մեկնարկը բավական լարված տրվեց: Լրագրողների մեծ մասին դժվարությամբ ներս թողեցին, ինչը լարված կրքերի տեղիք տվեց: 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ