Տարոն Մարգարյանը՝ Միկոյանի արձանը տեղադրելուց
_1399633965.jpg)
՛՛Շնորհավորում եմ բոլոր՝ թե Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, թե Շուշի մեր ազատամարտիկներին, թե մեզ բոլորիս։ Այսօր բոլորի համար կրկնակի տոն է, որ մենք նման մեծ հաղթանակներ ունենք՛՛,-այսօր Հաղթանակի այգում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Նա վետրաններին և ազատամարտիկներին մաղթեց առողջություն, երջանկություն և որ տեր լինեն սեփական երկրին:
Անդրադառնալով Անաստաս Միկոյանի արձանը մայրաքաղաքում տեղադրելու խնդրին՝ նա ասաց, որ իր դիրքորոշումն արտահայտել է քվեարկության միջոցով և հարգում է մշակույթի հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ արձանը տեղադրելու հետ կապված: Իսկ ինչ վերաբերվում է արձանի կանգնեցման շուրջ բացասական արձագանքներին և բերված փաստերին, որ հենց Միկոյանի ձեռքով են սպանվել հազարավոր հայ մտավորակններ ու քաղաքացիներ, Տարոն Մարգարյանը պատասխանեց, թե դա պատմաբանների խնդիրն է, և բացի բացասական արձագանքներից ներկայացվում են նաև բազմաթիվ դրական փաստեր, որ նա արել է հայ ժողովրդի համար։