15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Օտարազգի հյուրերը շոկի մեջ էին. ազատամարտիկների ցնցող երգը /վիդեո/

Երբ հանդիպում են երկու վաղեմի ընկերները արդեն տոն է: Իսկ երբ հանդիպում են երկու ազատամարտիկներ, որոնք միասին անցել են արյան ու կորուստների միջով, ովքեր երջանկությունից արտասվել են` բոլոր մեծ ու փոքր հաղթանակների համար այդ տոնը վերածվում է հիշողությունների ու ապագայի հանդեպ հավատի հրավառության:

Դաշնամուրի մոտ «Տիգրան Մեծ» ջոկատի հիմնադիր հրամանատար Կորյուն Ղումաշյանն էր: Փոքրիկ համերգը ծնվեց անակնկալ կերպով: Լիբանանից Արցախի պաշտպանության համար Հայաստան եկած`  ազատամարտիկ, օպերային երգիչ Գևորգ Հաջյանի «Դլե յամանը» ծնվեց միանգամից:Երկու ազատամարտիկ ընկերները երգը նվիրեցին «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահ Յուրի Միքայելյանին:

Երգի հզորությունը, անկոտրում ոգին համերգի ակամա «մեղավորների» շուրջը հավաքեցին «Շուշի պլազա» հյուրանոցի օտարազգի հյուրերին: Ոչ մի բառ հայերեն չհասկացող կինը արտասվում էր:

Երգի ավարտին, թերևս սահմանից այն կողմ` թուրքի ականջին հասան ազատամարտիկների և օտարազգի հանդիսատեսի ծափահարությունները:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ