06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Կախված վիճակում հայտնաբերվել է Ազգային ժողովի աշխատակցուհու դին

Երեկ՝ մայիսի 7-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 20։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ Արաբկիր վարչական շրջանի Հ. Էմին փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները, բացելով տան դուռը, խոհանոցի պատշգամբի դռան վերևի հատվածում ամրացված երկաթյա ձողից սավանով կախված վիճակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 46-ամյա Ն. Ա.-ի դին։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Զաքարյանի գլխավորությամբ։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ