03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Նիկոլ Փաշինյանի հույսը. Փաստ

Թերթն իր նախորդ հրապարակումներից մեկում արդեն անդրադարձել է, որ Նիկոլ Փաշինյանը նախատեսում էր ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ Դմիտրի Մեդվեդեւի հետ քննարկել ավտոմեքենաների մաքսազերծման հարցը: Մեր տեղեկություններով, ՌԴ վարչապետը այս թեմայի հետ կապված որոշակի ոչինչ չի ասել՝ դիվանագիտորեն շրջանցելով հարցը:

Թերթը պարզել է, որ այդ հարցի կարգավորումը առկախվել է մինչեւ աշուն, երբ, նախնական տեղեկություններով, կկայանա Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան: Կա հստակ տեղեկություն, որ գործող իշխանությունները մեքենաների մաքսազերծման հարցի եւ գազի գնի հետ կապված էմիսարներ են ուղարկում ռուսական դաշտում «խաղացող» հայաստանցի եւ ռուսաստանահայ գործարարների մոտ, որպեսզի լոբբինգի միջոցով փորձեն ՀՀ համար հնարավորինս շահեկան լուծումների հանգեն:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ