01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Տարո՛ն ջան, սիրուն ա, սիրուն չի, բայց մի բան արա հետ արի

Գիտե՞ք ինչն է ցավալին, որ մարդիկ էսօր արդեն երանի են տալիս Տարոն Մարգարյանին՝ հիշելով, որ նա լավ էր, վատ էր, բայց գոնե մարդկային հատկանիշներ ուներ, մոտեցում ու վերաբերմունք ուներ, իր «կյանքը դժոխքի վերածած» Զարուհի Փոստանջյանից սկսած՝ բոլորի հանդեպ հարգանք ուներ, եթե խնդիր էր առաջանում, Հայկոյի նման չէր արհամարհում ու թքած չէր ունենում, գնում փորձում էր խոսել հետները, քննարկել, իրավիճակը հանդարտեցնել։

Հետո ինչ էին անում՝ այլ հարց է, բայց նորմալ աշխատանքային մթնոլորտ կար քաղաքապետարանում, ամենակարևորը՝ պրոֆեսիոնալ ու իրենց գործից տեղյակ մարդիկ էին աշխատում, աշխատանքի հանդեպ պատասխանատվություն կար, մանկապարտեզ չէր, խուժան վարք ու բարքեր չէին տիրում էդ շենքում՝ չհաշված մի երկու վարչության պետի ու ավագանու անդամի։

Ու որ էսպես շարունակվի, Հայկոյին ձեն տվածները վերջը գնալու են Տարոնի էն գոլդ համարներով տան դիմաց կանգնեն, ասեն՝ Տարո՛ն ջան, սիրուն ա, սիրուն չի, բայց մի բան արա հետ արի, թաղային հեղինակություններիդ, տաքսի սերվիսներիդ դիսպետչերներին, մարշրուտնու գծերիդ մենեջերներին ու ձեր թաղի տասովչիկներին վերցրու հե՛տ արի, հաստատ ավելի վատ չի լինի, քան հիմա է:

Գրում է լրագրող Վահե Մակարյանը: 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ