30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանն ասում է` եկեք կնկարվենք, հեռուստատեսությամբ ցույց կտանք : Այսպես նրեդրումներ չեն լինի. Հրանտ Բագրատյան

Այս պայմաններում եթե ներդրում գա, ես կզարմանամ։ Հանրային հեռուստաընկերության «Հանրային քննարկում» հաղորդման ժամանակ այսօր՝ մայիսի 5-ին, հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը եւ թվարկեց մի քանի հանգամանք, որոնք խոչընդոտում են ներդրումներին։

Առաջինը լողացող փոխարժեքի քաղաքականությունն է, որն արդեն 17 տարի Բագրատյանի համար անհասկանալի պատճառով վարում է Կենտրոնական բանկը։

Երկրորդը ֆոնդային բորսայի բացակայությունն է․ «Սփյուռքը, ըստ տարբեր գնահատականների, ունի 180-ից 440 միլիարդ դոլար, սակայն նրանք չեն կարող համակարգչի առաջ նստել եւ ներդրումներ անել»,- նշեց նա։

Այնուհետեւ Բագրատյանի խոսքով՝ եթե փորձում ենք ներդրումներ բերել, ուղղակի հարկերի տեսակարարար կշիռը պետք է բարձրացվի, մինչդեռ հարկային օրենսգրքի նախագծում նախատեսվում է բարձրացնել անուղղակի հարկերը։

Նախկին վարչապետի համոզմամբ՝ ներդրումներին խոչընդոտ են նաեւ ընտրովի արտոնությունները․ «Հարկային արտոնությունների տրամադրումը պետք է բացառվի՝ կամ բոլորին են տրամադրվում, կամ ոչ մեկին»,- եզրափակեց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ