02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Ինչպիսին կլինի Կարեն Դեմիրճյանի արձանը. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ Հայաստանի ազգային հերոս, քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի արձանի պատրաստումը վստահվել է քանդակագործ Տիգրան Արզումանյանին։

“Այս մասին “Հժ”-ին տեղեկացրեց Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը։ 

“Քաղաքապետարանի գեղարվեստական խորհուրդը միահամուռ կերպով էսքիզը համաձայնեցրել է, աշխատանքներն ընթանում են։ Մեծ սպասումներ ունենք, որ դա հաջողված աշխատանք կլինի”,– ասաց Տիգրան Բարսեղյանը։

Տիգրան Արզումանյանը տեղեկացրեց նաև, որ արձանի բարձրությունը լինելու է 3,8 մետր։ Մեր հարցին պատվանդանով հանդե՞րձ, թե առանց պատվանդանի, քանդակագործը պատասխանեց, որ դա լինելու է կոմպոզիցիոն արձան և պատվանդան ասվածն այս դեպքում պայմանական է”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ