13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՔՊ վարչության անդամ դառնալը փողով է. Հրապարակ

ՔՊ  համագումարը, նախնական որոշմամբ, տեղի կունենա հունիսի 15-ին, թեպետ հնարավոր է՝ մի շաբաթ այս կողմ-այն կողմ։ Իսկ երեկ վարչության անդամության դիմումների վերջնաժամկետն էր։ Մոտ 60 թեկնածու է առաջադրվել, չնայած կա ներքին որոշում, որ կազմը 19 կամ 21 լինի՝ ներկայիս 13-ի փոխարեն։

Նոր կարգ է սահմանվել՝ ով ուզում է դառնալ ՔՊ վարչության անդամ, պետք է, այսպես կոչված, ընտրագրավ մուծի։ «Դա քարոզարշավի համար է, ծախսերը հոգալու»,- ասացին մեզ: Ընտրագրավի չափ է սահմանվել 200 հազար դրամը: Վարչության անդամի թեկնածուն սկզբում վճարում է 50 հազար, որ գրանցվի ու նախընտրական ելույթ ունենա համագումարում, իսկ հետո արդեն՝ որպես գրանցված թեկնածու, ավելացնում է 150 հազար դրամ: Եթե ընտրվում է վարչության անդամ, ապա նրան հետ են վերադարձնում 200 հազարը, եթե չի ընտրվում, գումարը գնում է կուսբյուջե:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ