06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

՛՛Կամելոտ՛՛ ռեստորանի առաջացրած գիշերային աղմուկի վերաբերյալ

Այսօր Երևանի ավագանու ՛՛Բարև Երևան՛՛ խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը ՛՛Կամելոտ՛՛ ռեստորանի առաջացրած գիշերային աղմուկի վերաբերյալ նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Նամակում նշված է. ՛՛Ս.թ. մարտի 19-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետը, ի պատասխան Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի մասնաճյուղի գրասենյակի տնօրենի նամակի, որը վերաբերում է Երևանի Մաշտոցի պողոտա 31 հասցեում գտնվող ՛՛Կամելոտ՛՛ ռեստորանի առաջացրած գիշերային աղմուկի վերաբերյալ քաղաքացի Ստելլա Առուստամյանի բողոքին, N15/01-14526Հ թվակիր նամակում հայտնել է, որ ՛՛Ջի էս էն Ոսկեվազ՛՛ ՍՊԸ-ի տնօրեն Ալվարդ Մնացականյանը բանավոր կերպով պարտավորվել է իրեն պատկանող վերոնշյալ հասցեում գտնվող ռեստորանում կատարել ձայնամեկուսացման աշխատանքներ:

Նշեմ, որ ռեստորանը ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով վերջին ՛՛նախազգուշացում՛՛-ը ստացել է 2014թ. հունվարի 20-ին, ընդ որում 40 000 դրամով տուգանվել են փոխտնօրենն ու գանձապահը: Սա նշանակում է, որ գիշերային աղմուկի փաստն արձանագրվել է ոստիկանության կողմից, և չնայած սրան՝ գիտեմ, որ պարոն Եդոյանի կողմից այդ ռեստորանին արդեն տրվել է շուրջօրյա գործունեության իրավունք:

Նախ խնդրում եմ պարզաբանել, թե ինչու ռեստորանի տեր Ալվարդ Մնացականյանից պարոն Եդոյանը գրավոր չի վերցրել ձայնամեկուսացնելու մասին պարտավորությունը, որի հիման վրա միայն պետք է տրվեր շուրջօրյա գործունեության թույլտվություն, և երկրորդ՝ ի վերջո ձայնամեկուսացման բանավոր արած պարտավորությունը տնօրենն իրականացրե՞լ է, թե՞ ոչ: Շնորհակալություն համագործակցության համար՛՛:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ