06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը. ազատամարտիկները պատրաստվում են գնալ ծայրահեղ քայլերի

Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավոր Լևոն Ավետիսյանը քիչ առաջ մերժեց Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի նեկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը: Որոշմանն արձագանքեցին դահլիճում ներկաները՝ բացականչելով՝ ամոթ:

Վոլոդյա Ավետսիյանը հայտարեց, որ քրեակատարողական հիմնարկում իր հանդեպ ոչ մարդկային վերաբերմունք է դրսևորվել: Նա նշեց, որ  իր հիվանդության պատճառով դիմել է բժշիկներին, ովքեր զննել են իրեն, ախտորոշել հիվանդություն, սակայն բուժում չեն նշանակել: Վոլոդյա Ավետիսյանի խոսքով՝ իրեն այցելել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ում ինքը դիմել է այդ հարցով:Ավետիսյկանի  խոսքով՝  դրանից հետո իրեն այցելել  են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, և իրեն վերջապես երեկ նշանակել են բուժումներ:

Դատավոր Լևոն Ավետիսյանը տեղեկացրեց , որ եթե ամբաստանյալը ցանկանում է, ապա դատարանը կարող է համապատասխան գրություն ուղարկել ՔԿՀ , որպեսզի նրա նկատմամբ ավելի ուշադիր լինեն:

Ազատամարտիկները  զայրացած են, նրանք գտնում են, որ իրենց թափած արյունը չի գնահատվում որոշ մարդկանց կողմից: Նրանք պատրաստ են գնալ ավելի լուրջ ըմբոստության: Հավաստում են, որ չեն լռելու: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ