03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Խնդրում եմ, թողեք քայլեմ մի քիչ, ժողովուրդ ջան, ախր դա էլ ճիշտ չի. Փաշինյանը՝ լրագրողներին /տեսանյութ/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում այսօր՝ Քաղաքացու օրը, այցելել մարզեր։ Մաշտոցի պողոտայում զբոսանքի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս նա տեղեկացրեց, որ Երևանում աշխատանքային ռեժիմով է անցկացնելու օրը։

 

«Երկուշաբթի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստն է տեղի ունենալու Երևանում, դրա համար այսօր չկարողացա գնալ մարզեր` չնայած շատ ուզում էի», – ասաց Փաշինյանը։

Հարցին, թե Քաղաքացու օրը իր պատկերացրած ձևո՞վ է սկսել, Փաշինյանը պատասխանեց ժպտալով. «Այո, որովհետև կարողացա երկու ժամ ավելի քնել, և դա ինձ համար մեծ երջանկություն էր»։

Լրագրողները փորձեցին մի քանի հարց ևս տալ, սակայն Փաշինյանը դրանց չպատասխանեց. «Ժողովուրդ ջան, ախր չեղավ էլի, ես իհարկե, դեմ չեմ ձեր հարցերին պատասխանել, բայց ամենաօրյա ռեժիմ է դա ստացվում, ախր դա էլ ճիշտ չի էլի։ Խնդրում եմ, թողեք քայլեմ մի քիչ»

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ