05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

#sutNikol նախաձեռնության մրցույթի հատուկ մրցանակը Նիկոլ Փաշինյանինն էր /տեսանյութ/

#sutNikol նախաձեռնության անդամները այսօր ամփոփելով մրցույթի արդյունքները հայտարարեցին հաղթողների անունները: Երեք անվանակարգում հաղթողներ եղան. պատկերազարդում անվանակարգում մրցանակ ստացավ Արամ Գևորգյանը, լավագույն տեքստ անվանակարգում՝ Գագիկ Ուրումյանը, իսկ տեսանյութի հաղթողը չէր ցանկացել գալ մրցանակաբաշխությանը, ավելին՝ խնդրել էր իր մրցանակը փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, ինչը և կարվի: «Մենք կփոխանցենք, բայց կխնդրենք, որ Նիկոլ Փաշինյանը չհաշվի, թե 480 աշխատատեղ է բացվել»,-ասաց Կոնստանտին Տեր-Նակալյանը:

Բացի այդ, երկու հատուկ մրցանակ տրվեց՝ ժյուրիի համակրանքը վայելած Վարդուհի Մխիթարյանին՝ իր նկարի համար և ևս մեկ հատուկ մրցանակ՝ Նիկոլ Փաշինյանին՝ իր «լայվերի» համար և որպես մրցույթի հերոս՝ 250 դոլարի համարժեք դրամ: Կոնստանտին Տեր-Նակալյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը կարող է երեք աշխատանքային օրվա ընթացքում գալ և ստանալ գումարը, իսկ եթե չգա, կփոխանցեն Աննա Հակոբյանի հիմնադրամին:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ