Նոր խնդրահարույց ու գրեթե անլուծելի իրավիճակ: Նիկոլ Փաշինյանը կդիմի Դմիտրի Մեդվեդեւին.
Առաջիկայում հայ իրականությանը նոր խնդրահարույց ու գրեթե անլուծելի իրավիճակ է սպասվում: Բավականին լուրջ իրավիճակ է ստեղծվել ավտոմեքենաների ներկրման շուրջ, և, օրաթերթի տեղեկություններով, մեքենա ներկրող մոտ 15000 քաղաքացիներ պատրաստվում են լուրջ գործողությունների դիմել: Հարցն այն է, որ եկող տարվանից ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքը բարձրանալու է մոտ 50 տոկոսով:
Թերթի տեղեկությունների համաձայն, այս հարցը վարչապետ Փաշինյանը նախապես քննարկել է Տիգրան Սարգսյանի հետ, ով ներկայումս ղեկավարում է ԵԱՏՄ կառավարությունների խորհուրդը, նրանք համաձայնության են եկել հարցը բարձրացնել ԵԱՏՄ ներսում և բացատրել խնդրի նրբությունը: Հարցի հետ կապված՝ մյուս շաբաթ Նիկոլ Փաշինյանը նախատեսում է քննարկում ունենալ նաև Դմիտրի Մեդվեդևի հետ, ով Հայաստան կժամանի ապրիլի 29-ին:
Այլ հրապարակումներին ծնոթացեք թերթի այս համարում: