09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ոռոգման ջրի խնդիրներին ավելացել է խմելու ջրի խնդիրը. Չորրորդ իշխանություն

 “Չորրորդ իշխանությունը” գրում է, որ իրենց տեղեկություններով՝ Արարատի մարզի ոռոգման ջրի խնդիրներին ավելացել է նաև խմելու ջրի խնդիրը։

“Բնակիչները նշում են, որ խմելու ջրի վիճակը շատ վատ է, և իրենք համարյա ծորակից հոսող ջուր չեն տեսնում, սակայն ջրի վարձը հավաքողները պարտադրում են իրենց վճարել չօգտագործած ջրի դիմաց։ Արդարանալու համար վերջիններս նշում են, որ “Հայջրմուղկոյուղու” կողմից իրենց վրա դրված է կոնկրետ թիվ, թե որ համայնքից որքան գումար պետք է հավաքեն։

“ՉԻ” աղբյուրների փոխանցմամբ՝ Բուրաստան գյուղը, օրինակ, պարտավոր է վճարել 300 հազար դրամ, Ազատավան գյուղը՝ 500 հազար, իսկ Բաղրամյան գյուղը՝ 400 հազար դրամ։ Եթե այս հրահանգները չկատարվեն՝ “ջրի մարդկանց” սպառնում է աշխատանքից ազատում”,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ