28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ովքե՞ր նստեցին սիրուհիների աթոռներին «նոր Հայաստանում» կամ ինտուիտիվ գործազրկություն

ԱԺ մեծա­մասնությունն առաջին ընթերցմամբ հաստատել է կառավարության կառուցվածքի փոփոխությունը: Կառավարությունն այդպես էլ չհիմնավորեց թե այս փոփոխությամբ որքանով կլուծվեն մարդկանց սոցիալական խնդիրները, չհստակեցվեց նաեւ, թե քանի մարդ է զրկվում աշխատանքից՝ համալրելով գործազուրկների բանակը:

 Ասացին՝ «սուրճ խմողներից» են ազատվում, պատճառաբանեցին, թե նախկինները պետական ապարատը ուռճացրել էին խնամի-բարեկամ-սիրուհիներով: Մինչդեռ նախկինների սիրուհիներին «Նոր Հայաստանում» փոխարինելու եկան 2 միլիոն պարգեւավճար ստացող քարտուղարուհիները, բարձրաստիճան պաշտոնյաների ամուսինները, բաջանաղներն ու աներձագները, եղբոր որդիները, մորաքրոջ թոռներն ու հորաքրոջ հարսները: Ի՞նչ կա որ «մի բուռ» ազգ ենք, բոլորս խնամի-ծանոթ-բարեկամ: Միայն թե դուրս «թռնողների» կարգավիճակում դարձյալ շարքային «անկռիշներն» են: Այդպես էլ չսահմանվեց, թե ինչ սկզբունքով է տեղի ունենալու պետական ապարատի օպտիմալացումը, ովքեր են իշխանության սահմանած «հավելյալ արժեք չստեղծողները»: 

Հստակ հիմնավորումների փոխարեն օրինակ՝ արդարադատության նախարարն ասաց, թե կառավարության կառուցվածքի ընտրության հարցում ինտուիցիայով, համոզմունքներով ու զգացողությամբ են առաջնորդվում:

 Այսպիսով, փակվեց 5 նախարարություն: Արդյունքում այսուհետ ՀՀ «հպարտ» քաղաքացու համար մշակույթի և երի­տասարդության հարցերը Կրթության և Գի­տության հետ պիտի խցկվեն, գյուղատնտեսությունը՝ տնտեսական զարգացման և տեղեկատվական տեխնոլո­գիաների նախարարության առաջնահերթությունը պետք է դառնա, կամ էներգետիկ ոլորտը տա­րածքային կառավարման և զարգացման ճյուղերից մեկն է:

Ամիսներ շարունակ հեղափոխական իշխանությունը հեր­քում էր արտախորհրդարանական ընդդիմության ներկայացրած վիճակագրությունը, ըստ որի՝ կառավարության կառուցվածքի փոփոխության հետևանքով մոտ 10 հազար մարդ գործազուրկ կդառնա: Այս համատեքստում ուշագրավ է, որ կառավարությունը չօգտագործեց իր հնա­րավորությունը և  չներկայացրեց հանրությանն իր հաշ­վարկները, թե ի վերջո, քանի մարդ է զրկվում աշխատանքից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ