15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՛չ բարոյական եւ ո՛չ էլ առավել եւս ֆինանսական տեսանկյունից, շենքը քանդելու անհրաժեշտություն չկար. պարզաբանում

Պարզաբանում

Վերջին օրերին հանրության շրջանում ակտիվորեն շրջանառվում էր տեսակետ, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Ակադեմիայի շենքի կառուցման նպատակով քանդվել է Հր. Աճառյանի անվան նախկին թիվ 72 դպրոցի շենքը: Անկեղծ ասած, առնվազն տարօրինակ է լսել նման հայտարարություններ ու պնդումներ, երբ վերոնշյալ շենքի մասին առկա են հստակ տվյալներ: Նախ տվյալ շենքը, որ կառուցվել էր 1930-ական թվականներին, ամբողջությամբ հողաշեն էր և համաձայն Սեյսմիկ պաշտպանության ծառայության կողմից տրված եզրակացության, գնահատվել էր որպես 4-րդ կարգի վթարայնության շինություն, որը ցանկացած պահի կարող էր փլուզվել:

Ինչ վերաբերում է շենքի միտումնավոր քանդման շրջանառվող տեսակետին, ապա հարկ եմ համարում տեղեկացնել, որ ո՛չ բարոյական և ո՛չ էլ առավել ևս  ֆինանսական տեսանկյունից, շենքը քանդելու անհրաժեշտություն չկար, քանի որ այն լրացուցիչ ֆինանսական ծախսեր էր առաջացնելու, բացի այդ նաև ակնհայտ էր, որ շենքի քանդումը նաև դժգոհություն կարող էր առաջ բերել: Այս ամենին զուգահեռ պետք չէ նաև մոռանալ, որ անձրևի կամ ձյան տեսքով առատ տեղումները ևս իրենց բացասական հետևանքներն էին թողնում վթարային հողաշեն շենքի վրա, որը ևս, ըստ էության, նպաստեց շենքի փլուզմանը: Անշուշտ չենք բացառում նաև շինարարական աշխատանքների նախապատրաստական փուլում շինարարի կողմից դրսևորած անհարկի շտապողականությունը: Ինչևէ:

Ուզում եմ տեղեկացնել հանրությանը, որ արդեն իսկ ստեղծված է մասնագիտական հանձնաժողով, որը համակողմանիորեն քննարկում է այն լուծումները, որի արդյունքում պատշաճ կերպով կվերականգնվի շենքի նախկին ճարտարապետական տեսքը: Ստեղծված հանձնաժողովն այժմ իրականացնում է քարերի համարակալման աշխատանքներ, որոնցով և կվերականգնվի շենքի նախկին տեսքը: Ի դեպ, արդեն իսկ պատրաստ է շենքի վերականգնման, վերակառուցման և վերանորոգման, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքային նախագծման փաթեթը՝ հիմքում ունենալով շենքի ճարտարապետական տեսքի պահպանման գերակա նպատակը: Եվ վստահեցնում եմ բոլորին, որ կարճ ժամանակահատվածում կվերականգնենք շենքի նախկին տեսքն ու արդյունքում կունենանք ավելի ամուր և ապահով շինություն:

 

Հարգանքով՝  

Անդրանիկ Ավետիսյան

ՀԱՊԿ Ակադեմիայի ռեկտոր 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ