26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը Լիլի Մորտոյի կրծքերի ու բարեմասնությունների շուրջ հաղորդման դեպքում անելիք չունի

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի իրավաբանական վարչությունն ուսումնասիրել է և «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման հեռարձակման հարցում խախտումներ չի գրանցել։
 
«Մեր բնակարանում չկա այդ հաղորդումը ցանկի մեջ, ոչ ոք չի նայում: Բայց այլ բան է դժգոհ լինելը, այլ բան է օրենսդրական կարգավորումը, որովհետև շատ ցածր որակի միգուցե լինելով, ցածր խավի ներկայացուցիչներին ի ցույց դնելով բոլորին, այնուամենայնիվ, մեր իրավական վարչությունն աշխատում է և բացահայտ խախտումներ չեն եղել: Մենք ոչ թե մեր ճաշակով պետք է առաջնորդվենք, այլ՝ միմիայն օրենքով», – այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։ 
 
Նշենք, որ Տիգրան Հակոբյանն Ազգային ժողովում ներկայացնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018-ի գործունեության հաղորդումը։ 
 
Պաշտոնյան «Կիսաբաց լուսամուտների» մասին խոսեց՝ պատասխանելով լրագրողի հիշեցմանը, որ պատգամավոր եղած տարիներին ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստերում պարբերաբար դժգոհություն է հայտնել այդ հաղորդման որակի վերաբերյալ։ 
Տիգրան Հակոբյանի պնդմամբ, սակայն, իր, վարչապետի, հանրության արդարացի դժգոհությունը չի կարող իրավական հետևությունների հիմք դառնալ:
 
Ավելին, պաշտոնյան տեղեկացրեց նաև, որ շուրջ մեկ ամիս առաջ «Կիսաբաց լուսամուտների» մի հաղորդում առանց աղմուկ հանելու փոխհամաձայնության գալով՝ հանել են եթերից ու չեն թողել հեռարձակել: Նրա խոսքով՝ օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն կա, օրինակ, 18+ և այլ նշագրումներով ու սահմանափակումներով հարցը լուծելու համար: 
 
Անդրադառնալով եթերային լեզվին՝ ՀՌՀ նախագահն ասաց, որ լեզվի անաղարտությունը եթերում լիարժեք ապահովել հնարավոր չէ. «Դուք ինքներդ գեղարվեստական արտասահմանյան ֆիլմեր եք նայում, փորձեք պատկերացնել, որ ամերիկյան էքշըններում, բոյեվիկներում լեզվի անաղարտությունը պահպանեն, կկորցնեն գեղարվեստական արժանիքները, արժանապատվությունը»:
 
Լրագրողների դիտարկմանը, թե հաղորդում կա, որտեղ Լիլի Մորտոյի կրծքերը, բարեմասնություններն են առանցքում, դրա շուրջ մի ամբողջ հաղորդում է եթեր հեռարձակվում և հարցին՝ հանձնաժողովն այստեղ անելիք չունի՞, Տիգրան Հակոբյանը արձագանքեց՝ Լիլի Մորտոյի ինքնությունն իմանալուց հետո. «Անելիք չունի հանձնաժողովը: Օրենքով ու Սահմանադրությամբ ամրագրված է, իրավունք չունենք միջամտել բովանդակությանը, դա ԶԼՄ-ների խոսքի ազատության և անկախության երաշխիքներից մեկն է»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ