Հենրիխ Մխիթարյանի գոլն օգնում է ”Բորուսիային” հաղթանակ տոնել/վիդեո/
Գերմանիայի առաջնության 33-րդ տուրում Դորտմունդի ”Բորուսիան” սեփական հարկի տակ 3-2 հաշվով հաղթեց ”Հոֆենհայմին”:
Դորտմունդցիների եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում: Առաջինը հաջողության հասավ ”Հոֆենհայմը”. աչքի ընկավ Ֆիրմինոն: 29-րդ րոպեին Գրոսկրոյցը հավասարեցրեց հաշիվը, իսկ 2 րոպե անց ”Բորուսիային” առաջ մղեց Մխիթարյանը: 34-րդ րոպեին հաշիվը 3-1 դարձրեց Պիշչեկը: ”Հոֆենհայմը” Զյուլեի ջանքերով կարողացավ միայն կրճատել հաշվի տարբերությունը: Մխիթարյանը փոխարինվեց 81-րդ րոպեին: