15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տեսնելով ազատամարտիկներին՝ զարմացել են /ֆոտո/վիդեո/

Արցախի պատերազմում կռված հերոս հայորդիները խորհրդանշական հերոսներ դարձան Հայաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող հայերի համար: Ու թեև սոցիալական ծանր պայմանները դառը դաջվածք դրոշմեցին ազատամարտիկների վեհ կերպարի վրա, բայց հայի անկոտրում ոգին ու արյան գնով երկիր պահած մարդու կերպարը մնաց հերոսական:

Կրասնոդարի հայ համայնքի հրավերով՝ ապրիլի 24-ին, եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Հայաստանից ազատամարտիկների պատվիրակությունը մեկնեց Կրասնոդար:

”’Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն”  կազմակերպության նախագահ Յուրի Միքայելյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց.”Գնացինք Կորյուն  Ղումաշյանի մեքենայով, մեր միության անդամներին աջակցեց գեներալ Վարդան Ավետիսյանը”:

”Տիգրան Մեծ” ջոկատի հիմնադիր հրամանատար, գնդապետ Կորյուն Ղումաշյանը անշուշտ օտար ափերում բնակվող հայերին պատմելու շատ բաներ ուներ: Նա հիացմունքով պատմեց հայկական համայնքի հայրենանվեր գործնեության, հայկական դպրոցների ու եկեղեցում կազմակերպված ոգեկոչման միջոցառման մասին:

Արագած Մկրտչյանին (Բոնդո) նայելիս Կրոսնադարում բնակվող և երբևէ հայրենիքը չտեսած հայ մանուկները հիացել են: ՛՛Իսկական ազատամարտիկ, հսկա ու բեղերով….՛՛,ասել են նրանք:

Հանդիպումների մասին մեզ հետ զրույցում պատմեցին պատվիրակության արդեն Հայաստան վերադարձած ներկայացուցիչները:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ