30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լիլիթ Մակունցի ուշագրավ առաջակությունն ընդդիմությանը

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօր Ազգային ժողովում կառավարության կառուցվածքին վերաբերող օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ ուշագրավ առաջարկություն արեց խորհրդարանական ընդդիմությանը։

 

Նախ Մակունցն անդրադարձավ կառավարության կառուցվածքի մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած առաջարկությունների փաթեթին ու հայտարարեց, որ դա կառուցվածքի մասին այլընտրանքային նախագիծ է։

«Լուսավոր Հայաստանի մեր գործընկերները կառավարությանը ներկայացրել են այլընտրանքային մոդելի նախագիծ, որի իրավունքը Հայաստանի Սահմանադրությամբ, մենք չունենք, դա կառավարության տիրույթում է»,- ԱԺ-ում իր ելույթում ասաց Մակունցն՝ ընդգծելով, որ դա իրատեսական չէ։

Այնուհետև իշխանական խմբակցության ղեկավարը անդրադարձավ «Լուսավոր Հայաստանի» այն հայտարարություններին, թե ինչո՞ւ այս նախագծով ԱԱԾ-ն և Ոստիկանությունը չեն դարձնում նախարարություններ, ինչպես խոստացել էր Նիկոլ Փաշինյանը.

«Սա կառավարության աշխատանքներն արդյունավետ դարձնելու մասին նախագիծ է ու չի վերաբերում Ազգային ժողովի վերահսկողական գործիքները ավելացնելուն։ Աշխարհի ոչ մի կառավարություն չի ներկայացնում մի նախագիծ, որով փորձ է արվում վերահսկելի դարձնել իր գործառույթները։ Դա մեր գործառույթն է, հարգելիներս»։ 

Լիլիթ Մակունցը նկատեց՝ ինչպես ընդդիմադիր խմբակցություններն, այնպես էլ իրենք ցանկանում են, որ Ազգային անվտանգության ծառայության ու ոստիկանության աշխատանքները, գործունեությունը դառնա վերահսկելի։

«Բոլորս՝ դուք, նաև մենք ցանկանում ենք, որ ԱԱԾ-ի, ոստիկանության գործունեությունը դառնա հրապարակային և, օրինակ, նրանք ևս ներկա լինեն կառավարության հետ հարցուպատասխանին, այս դահլիճում։ Այժմ, «Իմ քայլը» խմբակցության անունից ես բաց առաջարկ եմ անում իմ բոլոր գործընկերներին՝ երկու ընդդիմադիր խմբակցություններին, «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստ է ձեզ հետ հենց վաղը մշակել մի նախագիծ, որով մենք Ազգային անվտանգության ծառայությանը և ոստիկանությանը, այնպես, ինչպես կառավարության մյուս մարմիններին, կարող ենք հրավիրել հարցուպատասխանի և նրանք կպատասխանեն մեր հարցերին»,- ասաց Լիլիթ Մակունցը։

Անդրադառնալով այն հայտարարություններին, թե ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ, Մակունցն ասաց, որ իշխանությունն այս պահին նպատակահարմար չի գտնում ուժային կառույցները դարձնել քաղաքական մարմիններ։

«Նպատակահարմար չենք գտնում՝ հաշվի առնելով թե՛ մեր, թե՛ տարբեր երկրների հետ կապված մտահոգություններ։ Միգուցե, հետագայում խոսենք, քննարկենք, հասկանանք, որ նման խնդիր չկա»,- նշեց Մակունցը։

 
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ