15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Ես շատ խիստ եմ լինելու ձեր բոլորի նկատմամբ եւ շատ մարդիկ ազատվելու են աշխատանքից”. ՀՀ վարչապետ /ֆոտո/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից ներկայացված աղմկահարույց բացահայտումների հետ կապված անակնկալ այցելել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Բյուրեղավանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն: Հովիկ Աբրահամյանին ուղեկցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:  

ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները հաստատության տնօրենի եւ աշխատակիցների ներկայությամբ վարչապետին են զեկուցել իրենց կողմից բացահայտված փաստերը, ըստ որոնց՝ դասընթացների ժամանակ դաստիարակը գրչով հարվածել է աշակերտներից մեկի ձեռքերին, անվայել արտահայտություններով դիմել նրան: ՄԻՊ գրասենյակի կողմից մի քանի անգամ հաստատությունում բացահայտվել են նաեւ ժամկետանց սնունդ եւ սննդի պահման պայմանների խախտումներ:

Ներկայացվածի հետ կապված տնօրենը նշել է, որ նկատողություն են ստացել պահեստապետը եւ դաստիարակը: 

Դիմելով տնօրենին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է. “Եթե մի բան կապված է երեխաների հետ, ի՞նչպես կարելի է նման վերաբերմունք ցուցաբերել: Օրինակ, եթե յուրաքանչյուրիս երեխան, ելնելով սոցիալական ծանր վիճակից, գնում է գիշերօթիկ դպրոց, իսկ մանկավարժները նման վերաբերմունք են ցուցաբերում: Ի՞նչ կանեիք դուք, ի՞նչպես կվարվեիք, եթե ձեր երեխայի նկատմամբ այդպիսի վերաբերմունք լիներ. նրան ժամկետանց կերակուր տային, խփեին ձեռքերին: Չեմ հասկանում, ի՞նչ մոտեցում է,  ո՞վ է այդ իրավունքն ընդհանրապես ձեզ վերապահել: Ի՞նչ է նշանակում նկատողություն տալ: Պետք է անմիջապես մեղավորներին ազատեիք աշխատանքից: Ես շատ խիստ եմ լինելու ձեր բոլորի նկատմամբ եւ շատ մարդիկ ազատվելու են աշխատանքից”:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝  հաստատություն այցելելու համար եւ նշել, որ դրա շնորհիվ գիշերօթիկի երեխաների ճակատագիրը կարող է փոխվել:

Իր հերթին, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը զեկուցել է, որ համակարգում վերահսկողության եւ մոնիթորինգի հետ կապված ներդրվում է ամբողջական համակարգ, ձեւավորվում է տեղեկատվական միասնական շտեմարան, որտեղ բոլոր նման հաստատությունների համար հաստատվելու է նաեւ միասնական սննդակարգ:

Ամփոփելով՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ նման վերաբերմունքը երեխաների նկատմամբ պետք է բացառել, իսկ խնդիրը գտնվելու է իր անմիջական ուշադրության կենտրոնում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ ներկայացված խնդրին տալ համարժեք լուծում եւ ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ՝ կրթական հաստատություններում նման երեւույթները բացառելու համար:

Վարչապետը շրջել է նաեւ հաստատությունով, եղել ճաշարանում, զրուցել աշակերտների հետ: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ