15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սրանք դեբիլ չեն, կարողանում են կողմնորոշվել. Հայոց աշխարհ

 “Հայոց աշխարհ”-ը գրում է.

 “Ինչպես որ երշիկի սիրահարը ավելի լավ է չտեսնի դրա պատրաստման գործընթացը, այնպես էլ մեզ, թանկագին քույրեր եւ եղբայրներ, ցանկալի է չմտնել քաղաքական խոհանոց։ 
   Այնտեղ զարմանահրաշ բաներ են կատարվում։ Մերթ ՀԱԿ-ն է ցատկում վառվող օղակի միջով, մերթ ՕԵԿ-ը կապած աչքերով անցնում լարի վրայով։

Դեռ վերջերս, նայելով կառավարության կողմը, “Բարգավաճ Հայաստանը” ծածկվում էր ալերգիկ ցանով, բայց Կուպիդոնը այնպե՜ս նետահարեց իր ինքնաձիգ աղեղից, որ արդեն գրեթե մեկ ամիս է, ինչ նրանք չեն կարողանում անջատել միահյուսված ձեռքերը։ 
  

 Այո, աշխատանքը քաղաքական խոհանոցում ընթանում է գերլարված, եւ փորձեք ասել, թե գարնան մեկ օրը տարին չի կերակրում։ Խանդավառությունը հայրենի գործիչներից արտազատվում է ինչպես ստամոքսահյութը Պավլովի շնից։ 
  

 ԲՀԿ-ական պատգամավորներ Միքայել Մելքումյանը եւ Գուրգեն Արսենյանը փրփուրը բերանին, ինչպես սահմանապահները պետական սահմանը, պաշտպանում էին խորհրդարանում շքեղության հարկը չեղյալ հայտարարելու գաղափարը, իսկ հաջորդ օրը… բոյկոտեցին քվեարկությունը։

   Որոշ համաքաղաքացիներ, տեղեկանալով այդօրինակ կուլբիտի մասին, առաջին հերթին ենթադրեցին, թե ինչ-որ բան վաղ առավոտից շուռ է եկել ԲՀԿ-ականի գլխում, բայց դա մակերեսային տպավորություն է։ Պարզապես սրանք դեբիլ չեն, կարողանում են կողմնորոշվել քաղաքական բնապատկերում։ 

   Այն բանից հետո, երբ ԲՀԿ խմբակցությունը Գագիկ Ծառուկյանի հրամանով համերաշխ քվեարկեց ԱԺ նախագահի պաշտոնում Գալուստ Սահակյանի թեկնածության օգտին, հարկավոր էր վերականգնել “այլընտրանքային” իմիջը, փրկել դեմքը։ Կանչեց առաջնորդն իր պատգամավորներին ”կոնյաչնի”, ինչ-որ բան ցույց տվեց, ինչպես Գալիլեյին՝ կտտանքի գործիքները. եւ պատրա՛ստ է բոյկոտը։ Այնուամենայնիվ ամուր նյարդեր պիտի ունենաս, որ երեկ մի բան հայտարարես, իսկ այսօր՝ ճիշտ հակառակը”։ 

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ