11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Աշխատողների իրավունքները Հայաստանում ոտնահարված են

«Աշխատավորների շահերի պաշտպանություն» շարժման ղեկավար Կարեն Թումանյանի խոսքով՝  Հայաստանում աշխատողների  իրավունքները պաշտպանող բոլոր օրենքները, ըստ միջազգային չափանիշների` պաշտպանված չեն: «Մարդիկ աշխատում են 8 ժամից ավելի, 14-16 ժամ, սակայն չեն վարձատրվում»,-ասաց Թումանյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի ձեռնարկությունների մեծ մասը չունեն արհմիություններ, եղածներն էլ ֆորմալ բնույթ են կրում, ինչի համար էլ ոտնահարվում են աշխատողների իրավունքները:

Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի կարծիքով՝ աշխարհում ոչ ոք իրավունք չունի աշխատել շաբաթը 48 ժամից ավել եւ, առավել եւս, ոչ ոք իրավունք չունի աշխատացնել մարդուն 48 ժամից ավելի:

Ըստ Պողոսյանի՝ մեզ մոտ առկա է  թաքնված զբաղվածությունը: «Շատ մարդիկ աշխատում են առանց օրենսդրական գրանցումների: Այսինքն` նրանք հարկեր չեն վճարում եւ թոշակի տարիներին խնդիրներ կունենան»,-նկատեց Պողոսյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ