Եղբայրս ծեծելով ինձ՝ փորձեց դուրս շպրտել.մեղադրում է դատավորին /վիդեո/
Henaran.am-ին դիմած հերթական քաղաքացին ընտանեկան վեճի ու ժառանգության հետ կապված խնդիր ուներ: Աիդա Ամուրջանյանը լացակումած ներս մտավ: Բավականին ժամանակ էր հարկավոր հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվել նրա կյանքում ու ահազանգի պատճառները որքանով են հիմնավորված:
Հարազատ եղբոր ու քրոջ միջև առաջացած վեճը ընդամենը 16քմ սենյակի սեփականության իրավունքի հետ է ասոցացվել: Աիդայի փոխանցմամբ ինքը մինև ծնողների մահը խնամել է նրանց, նվիրված ու սիրող քույր է եղել եղբոր համար: Խնամել է եղբոր միակ տղային….
Աիդան ամուսնանում է 32 տարեկան հասակում և քանի որ ամուսինը տուն չուներ ու նրա հարազատներն էլ ապրում էին Հայաստանից դուրս՝ ամուսնու հետ բնակություն է հաստատում այն սենյակում, ուր ապրում էր մինչ ամուսնանալը, այսինքն՝ հայրական տանը:
“Երկու տարբեր սեռի երեխաներ ունեմ, չեք պատկերացնի ոնց ենք քնում՝ մեկս ոտքերը ծալումա, որ մյուսը բացի, ու սենց հերթով: Ես իմ ապրած կյանքից այդպես էլ բան չհասկացա:Ուզում եմ իմ տունն ունենալ: Ուզում եմ հանգիստ քնել: Եղբայրս ամուսնուս ձեռքից 3 հազար դոլարտը վերցրեց ու պարտավորագիր տվեց, որ դրա դիմաց կզիջի գարաժը, բայց հիմա ուզում է մեզ դուրս հանի”, – պատմեց Աիդան:
Աիդան բազմաթիվ անգամ դատարան է դիմել: Նա ժառանգ է ճանաչվել, սակայն տունը աճուրդի հանելու նրա դիմումը մերժվել է: Աիդա Ամուրջանյանը մեղադրում է դատավոր Կատվալյանին:
“Եղբայրս ծեծելով` ինձ փորձեց դուրս շպրտել հայաթից: Սաղ Մալաթիան իրան “թուրք” քեռի է ասում: Իրա տղան փողա ուղարկում դատավորներին կաշառելու համար: Ինձ ասելա՝ քո 12 դատավորներին էլ, կներեե, հայհոյանքով էսինչ օրնեմ գցելու….”,-պատմեց Աիդան:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: