26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նոր երկրապահների միություն կստեղծվի՞

ԵԿՄ համագումարում գրեթե ոչինչ չէր փոխվել: Աղքատ երկրապահի ներկայացուցիչները գտնվում էին դահլիճի ետևում, իսկ  քաղաքական և պետական  այրերը գտնվում էին դահլիճի առջևում: Սա հապճեպության մեջ, հանրապետականի ոգով և մանվելիզմի կիրառմամբ համագումար էր, որի կազմը բաղկացած էր օլիգարխիկ համակարգով. ասում է «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը:

«Զորավար Անդրանիկ» ջոկատի հրամանատար, բարեգործական ՀԿ-ի նախագահ Վոլոդյա Մաթևոսյանը սխալ է համարում, որ ԱԺ պատգամավորը լինի նաև երկրապահի անդամ, նրա կարծիքով օրենսդրի ներկայացուցիչը չպետք է լինի վարչության նախագահ կամ անդամ:

«Պատերազմ չտեսած մարդը ինչպե՞ս կարող է լինել երկրապահի անդամ: Եթե չկռվածները լինեն երկրապահի անդամ, էս երկրի վիճակը ի՞նչ է լինելու: Սասուն Միքայելյանը խելացի տղա է, Մանվելի մնացորդներին պետք է  ասի՝ հավաքվեք գնացեք: Եթե ինքն էլ չհանի՝ մենք կբոյկոտենք:

Ազատամարտիկները նշեցին, որ իրենք պատրաստ են պատերազմի դեպքում կրկին գնալ կռիվ, սակայն իրենց անդամակցությունը կդադարեցնեն ԵԿՄ-ում. «Մենք հիասթափվել ենք երկրապահից, ուզում էինք, որ երկրապահը  լիներ երկիրը պահող, ոչ թե երկիրը թալանող». ավելացրեց Վոլոդյա Մաթևոսյանը:

Նրանք նշեցին, որ առաջիկայում խորհրդակցելով  չհրավիրված ազատամարտիկների հետ հնարավոր է ստեղծեն իրենց առանձին միությունը, որտեղ կընդգրկվեն միայն պատերազմի մասնակիցները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ