Ո՞ւմ շահն է. Մշակույթի նախարարն ինքն էլ հարց ունի
՛՛Գիտեք՝ աշխատում է, բոլոր հարցերը կամաց-կամաց կարգավորվում են, սակայն իհարկե, ժամանակ է պետք, որ վերջնական հասկանանք՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես է գնահատում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նորընտիր տնօրեն Անդրանիկ Արզումանյանի աշխատանքը:
Դիտարկմանը, որ շատերը նշեցին, թե նրա ընտրությունները թափանցիկ չանցան, նախարարն արձագանքեց. ՛՛Գիտեք ինչ, եկեք բոլոր ասածով մի խոսեք: Ինչ շատ օգտակար է, որ կոնկրետ ասվի, ով է ասել, որ մասում է խնդիրը, ինչ է արել, ոչ կոմպետենտությունից դուրս է եղել՛՛:
Ճշտմանը, թե իրեն մեղադրեցին, որ ղեկավարի ընտրությունը սխալ կայացավ և ընտրվեց մեկը, ով արժանի չէր, նա պատասխանեց. ՛՛Ներողություն, բոլորդ հետևել եք ընտրություններին, ասելով չէ: Փաթեթները փակ փաթեթներ էին, ամեն ինչը օրենսդրության սահմաններում է արվել՛՛:
Հասմիկ Պողոսյանն ինքը ևս հարց ուներ. ՛՛Ո՞ւմ հետաքրքրությունն է, ո՞ւմ շահն է, որ այսօր օպերայի թատրոնը չաշխատի: Մեր հասարակությանն ավելի ձեռնտո՞ւ է, որ ասեն՝ չեն աշխատում, հենց խնդիրներն սկսեց լուծվել, իսկ հենց ընտրություն եղավ, ասում եք՝ այսպես եղավ, այնպես եղավ՛՛:
Նախարարը նշեց, որ ընտրությունները թափանցիկ են եղել: