Աբրահամյանը համաձայն չէ, որ նախարարները Բաղրամյան 26-ի ՛՛կադրերն՛՛ են
”Կառավարությունը՝ մենք ՛՛Կուտակայինի՛՛ գործով հստակություն է մտցնելու ոչ թե խոսքով, այլ գործով՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողներևի հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս վստահեցրեց՝ Կառավարությունը հստակ աշխատում է և քաղաքացիների բոլոր հարցերին ու մտահոգությունների սպառիչ պատասխաններ տրվելու են:
՛՛ Առաջին քայլը ես արել եմ, հանել ենք տույժերն ու տուգանքները, հիմա Կառավարությունը պետք է սահմանադրական դատարանի ներկայացրած դրույթներին համապատասխան օրենքի նախագիծ ներկայացնի՛՛:
Դիտարկմանը, որ նախագահ Սերժ Սարգսյանը չնայած հայտարարել էր, որ կադրային ազատ ընտրության հնարավորություն է տրվելու վարչապետին, սակայն բոլոր նախարարները ՛՛Բաղրամյան 26-ի կադրերն են՛՛, Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. ՛՛Ես համաձայն չեմ ձեր դիտարկման հետ՛՛:
Վարչապետը նաև նշեց, որ շատ բարձր եմ գնահատում ոչ իշխանական ուժերի գործողությունները:
Մանրամասները՝ տեսանյութում: