15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թողնված է աշխատողի ու գործատուի հայեցողությունը. նախարարը՝ կուտակային պահումներից

Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված կենսաթոշակային պահումները չվճարելու դիմաց տուգանքների դադարեցման մասին օրինագիծը: Հիմնական զեկուցող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե հիմա էլ են ասում, որ ՍԴ որոշումից հետո օրենքի դրույթներն ուժի մեջ են ու քաղաքացիները պետք է ենթարկվե՞ն դրան:

՛՛Հիմա օրինակ այս օրենքի ընդունումից հետո սոցապ նախարարության աշխատակիցները պարտադիր վճարումները իրականացնելո՞ւ են, թե՞ ոչ: Շատ դեպքերում մարդկանց ընտրության առաջ են դնում՝ կամ պահում ենք կամ հեռանում եք աշխատանքից: Աշխատողը կարո՞ղ է իր գործատուին արգելել իր փոխարեն պարտադիր բաղադրիչը վճարել՛՛,- հետաքրքրվեց պատգամավորը:

Արտեմ Ասատրյանը պատասխանեց, թե իրավունք չունեն մեկնաբանելու ՍԴ որոշումը և փաստորեն ներկայացրել են իրենց դիրքորոշումները: ՛՛Այս օրենքի նախագծով առաջարկվում է վերականգնել այն իրավիճակը, ինչ կար ՍԴ որոշումը կայացնելու ժամանակ: Ամրագրում ենք նաև, որ մինչ այս ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարները փոխանցելու պարտավորություն ունեցող անձը ազատվում է պարտադիր վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար սահմանված պատասխանատվությունից՛՛:

Նախարարն ընդգծեց՝  եթե իրավական հետևանքներ չկան, գործում է աշխատողի ու գործատուի հայեցողությունը:

՛՛Դա գործատուի ու աշխատողների որոշելիքն է, թե աշխատողն ինչպիսի հարցադրում կանի, ինչպես գործատուն կիրականցնի գործառույթները, այս պահին օրենքը իրավական հետևանքներ չի առաջացնի՛՛,-եզրափակեց Ասատրյանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ