07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՀՔԾ-ը չունի ավտոմեքենաների հատկացման կարգ

Արդարադատության նախարարի ժամանակավավոր պաշտոնակատար Հրայր Թովմասյանն այսօր Կառավարությանը ներկայացրեց  նախագիծ, որով սահմանվում է Հատուկ քննչական ծառայության պաշտոնատար անձանց սպասարկող ծառայողական ավտոմեքենաների և ծառայությանը սպասարկող ավտոմեքենաների հատկացման, շահագործման, սպասարկման պայմանների և դրանց սահմանաքանակների հաստատման գործընթացի կանոնակարգը:

Նրա խոսքով՝ Հատուկ քննչական ծառայությունը մինչև օրս չունի ծառայության պաշտոնատար անձանց սպասարկող ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման պայմանները, ինչպես նաև հաստատված չեն դրանց սահմանաքանակները և այս պահին անհրաժեշտություն կա հատուկ քննչական ծառայությունում իրականացնել կառուցվածքային փոփոխություններ:

Սա կառաջացնի ծառայության պաշտոնատար անձանց սպասարկող ծառայողական ավտոմեքենաների և ծառայությանը սպասարկող ավտոմեքենաների հատկացման, շահագործման կանոնակարգման անհրաժեշտություն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ