18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ազատ մարդիկ քիչ են ԱԺ-ում՝ մի քանի հոգի. Հ. Բագրատյան

”Այսօր ապրիլի 29ին կայացան ԱԺ նախագահի ընտրությունները։ Օգտվելով առիթից շնորհակալություն եմ հայտնում այն պատգամավորներին, որոնք ինձ ձայն են տվել։ Գ.Սահակյանին շնորհավորում եմ ԱԺ Նախագահի պաշտոնում ընտրվելու համար։ Ուրախ եմ, որ կարողացա ներկայացնել ԱԺ բարեփոխումների ծրագիր (թերևս, առաջին անգամ այս հաստատության պատմության մեջ)։ Ընդդիմությունը պետք է ավելի ազատ լինի, քան դիմությունը։ Միայն ազատ մարդիկ կարող են հաղթել այս իշխանություններին։ Իսկ այդպիսի մարդիկ քիչ են ԱԺ-ում՝ մի քանի հոգի”,-Facebook-յան հանրագրում գրել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահ ընտրվեց Գալուստ Սահակյանը 101 կողմ ձայնով, իսկ Բագրատյանին քվեարկել էին երեք պատգամավոր:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ