30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Վտանգավոր հեղափոխական «էքսպերիմենտներ» Արցախում. Փաստ

Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրություններին դեռ մեկ տարի ժամանակ կա, սակայն լրահոսին հետևող մարդկանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե նախընտրական արշավի մեկնարկն արդեն տրված է։ Ընդ որում՝ որքան էլ անուններ շրջանառվում են, սակայն դեռ հայտնի չեն վերջնական որոշում կայացրած թեկնածուների անունները: 

Այդուամենայնիվ, աժիոտաժն արդեն սկսված է, ու այնպիսի տպավորություն է, որ առանձին թեկնածուներ պայքարում են ոչ այնքան արցախցիների քվեները ստանալու, որքան՝ Երևանի համակրանքը շահելու նպատակով։ Ընտրական այս ֆալստարտն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։

Մի կողմից՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանն արդեն հայտարարել է, որ վերստին չի հավակնելու իր պաշտոնին, ինչը «ժառանգորդի» համար պայքարն ուժեղացրել է հենց ԼՂՀ քաղաքական էլիտայի տարբեր սեգմենտների միջև, մյուս կողմից՝ ոմանց մոտ առաջացել է համակարգը փոխելու իրական մտադրություն կամ գայթակղություն։

Արցախում տիրող «տաք» ներքաղաքական իրավիճակն արդյունք է նաև Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության։ Հայաստանում կամ Արցախում ոմանց մոտ առաջացավ հեղափոխությունը Ստեփանակերտ «արտահանելու» ցանկություն։ Բարեբախտաբար, Նիկոլ Փաշինյանի թիմը կանխեց այդ տրամադրությունները՝ թերևս գիտակցելով, որ առաջնագիծը հեղափոխական ցնցումների ենթարկելու շռայլությունը նման է արկածախնդրության։

Իհարկե, Հայաստանի իշխանությունն իր այս ռացիոնալ քաղաքականության հարցում այնքան էլ հետևողական չեղավ, ինչի դրսևորումներից մեկը խորհրդարանական ընտրությունների ընթացքում երկու հայկական պետությունների էլիտաների միջև առաջացած հակադրությունն էր, որն, ի դեպ, կարևոր ազդակ է Արցախում ընտրական ֆալստարտի համար։

Արցախում ներքաղաքական ակտիվությունն ինքնին բացասական երևույթ չէր լինի, եթե ոմանք չփորձեին դրա վրա «տաքացնել» իրենց ձեռքերը։ Ասենք՝ միանգամայն ոչ համարժեք է «Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնությունը՝ ստորագրահավաքի միջոցով Արցախին Հայաստանի մարզի կարգավիճակ շնորհելու օրակարգով։ Արցախի Հանրապետության դեինստիտուցիոնալիզացիայի նման փորձը ստվերելու է առաջիկա ընտրությունների քաղաքական նշանակությունը ու կասկածի տակ է դնելու ԼՂՀ ապագա իշխանության լեգիտիմությունը։ Սակայն ավելի կարևոր է այն հանգամանքը, որ Արցախի «մարզացման» նախաձեռնությունը մեծապես վնասում է բանակցային գործընթացում հայկական կողմի մարտավարությանը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ