24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բացի «ՔՊ»-ից ո՞ւմ համար էր այս իշխանափոխությունը

«Ու՞մ էր պետք հեղափոխությունը

Գրեթե մեկ տարի է իշխանության եկած անփորձ «քայլած» պաշտոնյաները պնդում են, որ Հայաստանում հեղափոխություն է եղել, և դա արվել է հայ ժողովրդի բարօրության, ավելի բարեկեցիկ կյանք ապահովելու, անհատին երջանիկ դարձնելու համար։

Բոլորս հավատացինք նրանց ազնիվ մղումներին, նվիրեցինք նրանց բացարձակ լեգիտիմություն՝ հույս ունենալով, որ նորերի քայլերը, ինչպես և խոստացել էին, լինելու են բացառապես ի շահ ժողովրդի։ Արդյունքում՝ իշխանությունն ամեն օր խաղում է ժողովրդի ենթագիտակցության նուրբ լարերի վրա, խոստումներով թմրեցնում, անվերջ քանդում ու կազմաքանդում,  ատելություն ու անհանդուրժողականություն սերմանում մեր մի բուռ ժողովրդի մեջ՝ չհասկանալով, որ կես բուռը բռունցք չի դառնա։ Նորաթուխներն իբրև թե պայքարում էին կոռուպցիայի, կաշառակերության, մի քաղաքական ուժի կենտրոնացման ու կիրառման, խնամի, ծանոթ, բարեկամ աշխատանքի տեղավորելու արատավոր երևույթների դեմ, հայտարարում, որ «կադրային ջարդ» չի լինելու, տնտեսական թռիչքային աճ էին խոստանում, կարմիր գծերն էին վերացնում, ճանապարհային տեսախցիկները հանում, ներգաղթ ապահովում և այլն, և այլն․․․․

Ի՞նչ է փոխվել մեր կյանքում, ի՞նչ ունենք հիմա մենք՝ հասարակ քաղաքացիներս․

Կրճատումներ

Գործազրկություն

Պրոֆեսիոնալների գրեթե ի սպառ բացակայություն

Բացառապես «քայլածների» քաջալերում և պաշտոնների բաշխում նրանց միջև

Բազմաթիվ քաղաքացիների զրկում են աշխատանքից մյուսներին բարձր վարձատրելու համար

Քաղաքական նպատակահարմարությամբ ազատում ու իրենց շրջապատից են նշանակում պաշտոնյաներ

Կենցաղային քննարկումերը գերակշռում են քաղաքական քննարկումներին

Կարևորագույն խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու փոխարեն, շեղում են հասարակությանը տարատեսակ շոուներով

Արդարադատությունը վտանգված է

Կաշառակերությունը, կոռուպցիան չեն վերացել

Հարկային բեռն ավելացել է

Թանկացումներն անխուսափելի են դարձել

Մշակույթը, կրթությունն ու գիտությունը շնչահեղձ են լինում

Ամեն օր բողոքի ակցիաներ են

Ժողովուրդը դժգոհ է

Ցանկը երկար կարելի է շարունակել․․․․

Հիմա բոլոր քաղաքացիներս մեկ հարց ենք մեզ տալիս՝  բացի «ՔՊ»-ից ում համար էր այս իշխանափոխությունը և ընդհանրապես, հեղափոխություն եղե՞լ է․․․»

«Հանրային Շահերի Ազգային Կենտրոն» իրավունքների պաշտպանություն ՀԿ

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ